ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներում խուզարկություններ են ընթանում: Այս մասին հայտնում է նույն կուսակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:
Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնեուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց լուրը:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց Օհանջանյանը:
Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
