USD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°CUSD 365.38 ֏ EUR 426.22 ֏ RUB 4.36 ֏ ☀️ Երևան 35°C

Логотип

«Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնում գործող մի շարք գրասենյակներ կապարակնքվել են

Երևանում գտնվող «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնում խուզարկություն է իրականացվում երգչուհի Սիրուշոյի «Պռոգոմեշ» ընկերության գրասենյակում։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այդ շենքի 1-3–րդ հարկերում գտնվող տարբեր գրասենյակներ, այդ թվում` միջազգային` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, «Միգրացիայի միջազգային կազմակերպություն» (IOM Armenia), ICC Armenia–ն և այլն, կապարակնքված են։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։