USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Վրաերթից մահացած զինվորի մայր․ Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել

Սուրենը շատ խելոք, համեստ, բոլորի հանդեպ նվիրված, բոլորին սիրող տղա էր, շատ աննկարագրելի երեխա. Նա շատ փոքր տարիքից աշխատել է, մեր տան միակ աշխատողն էր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ճամբարակում օգոստոսի 19–ին, վրաերթի հետևանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մայրը՝ Արմենուհի Վարդանյանը։

Նրա խոսքով, Սուրենին զորակոչել են սահմանափակումով. «Ասաց՝ մամ, եթե չգնամ, վարորդական իրավունքից էլ կզրկվեմ։ Առաջին քննությունից իմ երեխեք վարորդական իրավունք ստացավ։ Ինքն իր խելքով էր սովորել, ոչ մեկի մոտ չգնաց սովորելու, մեր միակ աշխատող բերող տղան էր։ Ասացի՝ ոչինչ տղես, տարիուկես է, բոլորի նման կծառայես, կգաս։ Ասաց՝ հա, ես էլ եմ ուզում, ու շատ ուրախ գնաց, շատ ուրախ ճանապարհեցինք։

Սկզբում շատ լավ էր, ամեն օր հեռախոսով խոսում էինք։ Շատ լավ էր մինչև պրիսյագ ընդունելը։ Պրիսյագից հետո երրորդ օրն արդեն հանեցին սարերը։ 1.5 կմ քայլել են, ասում է՝ հետ էինք մնում մի քանի հոգով, մեկս մեկին քաշում էր, որ տաներ։ Երևի դրա համար պատժել են, կամ էլ ասում են՝ ճաշարանում կռիվ են արել, դրա համար են պատժել։ Դա պատժելու միջոց էր, ժամը երեկոյան 9–ին հանգստի ժամն է, իմ երեխեն ի՞նչ գործ ուներ փողոցում, այն էլ հակագազով, որ ոչ տեսել է, ոչ լսել է։ Այդ վթարը որտեղի՞ց տեղի ունեցավ, էդ անսարք մեքենան որտեղից հայտնվեց։

Իրենց շտաբի պետով, ՊՆ նախարար Պապիկյանով, վարչապետով, բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն, բոլորի մեղավորությունը կա։ Երեխեք դպրոցից հետո գնացել է աշխատանքի, որ ծնողներին պահի, դուք ո՞նց տարաք, սպանեցիք իմ երեխուն, դաժան ձևով սպանեցիք»,–ասաց նա։

Մայրը պատմեց, որ որդին սրտի խնդիր ուներ, վազելիս արագանում էր սրտի աշխատանքը, ծանր գործեր էլ չէր կարողանում անել, դրա համար սահմանափակումով տարան զինծառայության. «Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունենք, ոչ մի ձերբակալված չկա, ոչ մեկը չի եկել մեզ մխիթարելու ու չեմ էլ ուզում, ես արգելել եմ։ Համազգեստն էլ իմ աչքից ընկավ, բանակն իմ գրողը դարձավ, դա բանակ չի, դա կոտորելու տեղ է։

Եթե զոհված լիներ, կասեի զոհվել է, իմ երեխային կերան, ու բոլորը պիտի պատասխան տան։ Ինքը ծառայությունից շատ գոհ էր, իր մասին ասում էին՝ խադավիկ ենք ստացել, գանձ ա։

Այդ բեռնատարի վարորդն էլ պիտի պատասխանատվության ենթարկվի, բոլորը, հրամանատարը, հակագազ հագցնողը։ Պապիկյանն ասում է՝ ես եմ մեղավո՞ր, բա ո՞վ է մեղավոր։ Մսավաճառի կացինը չի կտրի քո վիզը, ի՞նչ էիր, որ եկար, դու նախարար դարձար։ Վարչապետն էլ պիտի պատասխան տա, Աբովյանի վայենկոմատն էլ։ Թոշակառու, հիվանդ, մարդկանց երեխուն կարելի՞ է բանակ զինակոչել։ Տարաք, դե բերեք տվեք։

Մինչև հիմա ոչ մի ձերբակալված չկա։ Մենք լսել ենք, որ իբր ճաշարանում են կռվել, դրա համար պատժել են։ Երանի երեխուս ոտերը ջարդվեր, կտրվեր, բայց կողքիս լիներ»։

Արմենուհի Վարդանյանը նշեց, որ ոչ մի պաշտոնյա իրենց չի հանդիպել. «Դեպքը տեղի է ունեցել ժամը 9–ին, իրենք եկել են ժամը մեկ անց հինգ րոպե։ Իրենք գյուղապետին են փնտրել, գյուղապետն ասել է՝ ես ո՞նց գնամ այդ ընտանիքին ասեմ, պիտի իրենց հարազատներից մեկին ասենք։

Ես չգիտեմ՝ այնտեղից երբ են տարել, հետքերը մաքրել են, հակագազերը պահել են, նոր երևի խաբար են արել։ Մինչև օրս էլ սպասում եմ, որ երեխաս դռնից հեսա վազելով կմտնի, կգոռա՝ մամ։

Ես պնդում եմ, որ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել ու չեն լսել։ Պատժում էիք, թող տանեիք տուալետը մաքրել տայիք, կամ պետություն, այդ անսարք մեքենան, դու շահագործման խի՞ ես հանել գիշերվա կեսին»,– հայտարարեց մահացած զինվորի մայրը։

Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով, մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 6 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեցել են կոտրվածքներ։

Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է: