ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը հայտնաբերվել է կախված վիճակում։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։
Կայքի տեղեկություններով` զինծառայողը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայություն իրականացնում։
Լրատվամիջոցը գրում է, որ նրան կախված վիճակում հայտնաբերել են տանը. այսօր նրա հերթապահության օրն էր, և զինծառայողը պետք է գնար զորամաս։
Հիշեցնենք` Հայաստանում 3–րդ օրն անընդմեջ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց` իր համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
Sputnik Արմենիա
