USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

ՊՆ․ Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում՝ անասնաֆերմայում

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,– գրել է ՊՆ խոսնակը։

Ավելի վաղ ArmLur.am-ը բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։

Նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նրան գտել են հարազատը տանը կախված վիճակում և այսօր իր հերթապահության օրն էր պետք է գնար զորամաս։

Նշենք, որ սա 3–րդ դեպքն է վերջին 3 օրվա ընթացքում։

News.am