USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

ԵՏՀ-ն հաստատել է անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար 2027-ի մսի ներմուծման քվոտաները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին), անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար հաստատել է 2027 թվականի մսի ներմուծման քվոտաները: Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի ու Ղրղզստանի համար սակագնային քվոտաները հաշվարկված են՝ հաշվի առնելով ներքին արտադրության և սպառման տարբերությունը։

Հայաստան խոշոր եղջերավոր կենդանիների մսի ներկրման քվոտան կկազմի 8 հազար տոննա, խոզի մսինը՝ 14 հազար տոննա, թռչնամսինը՝ 45 հազար տոննա: 2026 թվականի համեմատ տավարի մսի քվոտայի ծավալը անփոփոխ է, խոզի մսի դեպքում աճել է հազար տոննայով, իսկ թռչնամսի դեպքում՝ 3 հազար տոննայով։ Կաթնային շիճուկի քվոտան չեղյալ է հայտարարվել:

Սահմանված ծավալների շրջանակներում արտադրանքը ներմուծվում է առանց մաքսատուրքերի վճարման։ Քվոտաները գերազանցելու դեպքում կիրառվում են՝ տավարի մսի համար 15%, խոզի մսի համար՝ մինչև 25%, թռչնամսի համար՝ 25% կամ 80% դրույքներ՝ կախված արտադրանքի տեսակից: ԵԱՏՄ պետություններից մատակարարումների վրա քվոտաներ և տուրքեր չեն տարածվում։

Սառեցված տավարի միսը Հայաստանը ներմուծում է հիմնականում Հնդկաստանից (մատակարարումների 73%-ը)։ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 13%, Բրազիլիայի և Բելառուսի մասնաբաժինը՝ մոտ 5-ական տոկոս: Թռչնամսի ներկրման մեջ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 30-ական տոկոսից փոքր-ինչ ավելի, Չինաստանինը՝ 16%, Բրազիլիայինը և Վրաստանինը՝ մոտ 6-ական տոկոս (տվյալները ներկայացված են 2025 թվականի կտրվածքով)։

Երրորդ երկրներից ԵԱՏՄ անմաքս ներմուծման քվոտաները գործում են նաև էլեկտրական մեքենաների, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների համար: Ռուսաստանը հրաժարվել է էլեկտրական մեքենաների քվոտայից։ Մեծ պահանջարկի ֆոնին Հայաստանի համար դրանց անմաքս ներմուծման քվոտան վերջերս ավելացել է։

Sputnik Արմենիա