USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Սիրիայում քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է դրանց լուծարման մասին

Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է իր խմբի լուծարման մասին, հայտնում է Reuters-ը։

«Այսօր հայտարարում ենք «Սիրիական ժողովրդավարական ուժերի» առաքելության ավարտի և որպես անկախ զինված ուժ դրանց լուծարման մասին»,- ասել է նա։

Աբդին նշել է, որ այս հայտարարությունը հաջորդում է խմբի ուժերի ինտեգրմանը Սիրիայի կառավարական բանակին։

Գործակալությունը նշում է, որ Քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG), որոնք կազմում էին SDF-ի միջուկը, արդեն ինտեգրվել են կառավարական ուժերին, իսկ YPG-ի հրամանատար Սիփան Համոն մարտ ամսին նշանակվել է Պաշտպանության փոխնախարար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Աբդին հայտարարել է, որ SDF-ի մարտիկներին սիրիական բանակի բրիգադներում ընդգրկելու գործընթացն ավարտվել է։ Նա նաև հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված բոլոր ինքնակառավարման հաստատությունները կդառնան պետական ​​ապարատի մաս։

Հունվարին քրդական ուժերը և Դամասկոսն ստորագրել էին 14 կետից բաղկացած համաձայնագիր, որը նախատեսում է SDF-ի ինտեգրումը Սիրիայի ռազմական և կառավարական կառույցներին։ Համաձայնագիրը ձեռք էր բերվել կառավարական ուժերի՝ Ռաքքայի շրջան և մոտակա նավթային օբյեկտներ առաջխաղացումից հետո, որը հաջորդել էր ՍԴՈւ ստորաբաժանումների դուրսբերմանը։

Armenia Today