Գոռ Վարդանյանը հաստատվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում հինգ տարի ժամկետով։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 27-ին Հայաստանի կառավարության նիստում։
Ավելի վաղ նա ընտրվել էր այս պաշտոնում բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ։ Վարդանյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է։
News.am
