ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա քննարկման մանրամասները չի ներկայացրել։
Հիշեցնենք` օգոստոսի 19–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։
Sputnik Արմենիա
