USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 33°C

Логотип

Իմ տղան այդ մարդը չէ․ Հովիկ Աբրահամյանը` որդուն առաջադրված մեղադրանքի մասին

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն աբսուրդ է համարում որդուն՝ Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը։

Նշենք, որ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։

«Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի։ Ես աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը։ Իմ որդուն ով ճանաչում է ու շփվել է իր հետ, աշխատել է, գիտեն` ինքն այդ որակի մարդ չէ»,– լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է օգոստոսի 8-ին, իսկ հաջորդ օրն արդեն դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել նրան։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ն:

Sputnik Արմենիա