USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°C

Логотип

7 զինվորների վրաերթի դեպքով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։ Այս մասին գրում է ArmLur-ը` հղում անելով իր աղբյուրներին։

Նշենք, որ օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կայքի տեղեկություններով` զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել, որը բանակային կանոնակարգում սահմանված չէ որպես պատիժ։

Հիշեցնենք, որ Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, ձերբակալվել է։

Վիրավոր զինծառայողներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։

Sputnik Արմենիա