USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°C

Логотип

Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. փաստաբանը մանրամասնում է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալներից մեկի՝ Հրայր Նարիմանյանի՝ ՌԴ-ից հանձնման գործընթացում առաջընթաց չկա: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը:

Թերթը նշում է, որ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում, և նրա հանձնման վերաբերյալ զրուցել է վերջինի ՀՀ-ի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ:

«Խորխոռունու սպանության գործով մեղադրյալի հանձնման գործընթացը ոչ թե դանդաղել է, այլ, ըստ էության, ընդհանրապես առաջընթաց չունի։ Մենք մեր հնարավորությունների շրջանակում ջանքեր ենք գործադրում գործընթացն արագացնելու և այն իրավական ճանապարհով ավարտին հասցնելու ուղղությամբ։ Մեղադրյալն ունի ապաստան հայցելու հնարավորություն, և այդ հարցում որևէ իրավական խոչընդոտ չկա: Այնուամենայնիվ, մենք մեր կողմից հրաժարվել ենք ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հանձնման գործընթացը չբարդացնելու նպատակով»,- նշել է փաստաբանը։

Նա ընդգծել է, որ չի ցանկանում այս պահին բացահայտել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են հանգեցնում գործընթացի ձգձգմանը կամ չհանձնելուն, քանի որ դրանք իրավական և քաղաքական զգայուն հարցեր են: Մարտիրոյանը պնդել է, որ դրանց վերաբերյալ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ տալը կարող է վնասել իրենց հետագա քայլերին։

Մեղադրյալ Նարիմանյանի հայաստանյան փաստաբանը վստահեցրել է՝ շարունակելու են հետևողականորեն պահանջել, որպեսզի Նարիմանյանի հանձնման գործընթացը շարժվի առաջ և օրենքով սահմանված կարգով հասնի իր տրամաբանական ավարտին։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ղեկավարի նախկին տեղակալ Խորխոռունին սպանվել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում: Նրա ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը` դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։

Հավելենք նաև, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։

Sputnik Արմենիա