USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ 🌤️ Երևան 30°C

Логотип

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով

Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրոպական միությանն անդամակցելու նախապատրաստման հարցով, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։

«Էական ռիսկեր ենք տեսնում Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի օրենսդրորեն ամրագրված նախապատրաստման հետ կապված, որը, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ-ի գծով դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության»,-ասել է Աղասանդյանը։

Ինչպե՞ս Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև

ԵԱՏՄ անդամ Հայաստանի ԱԺ–ն 2025 թվականի մարտին ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Նույն թվականի ապրիլին այն հաստատեց հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ հնարավոր համարելով «քաղաքակիրթ բաժանման» հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարելի էր այդ հարցով հանրաքվե անցկացնել։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։

Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում որոշակի աշխատանք է տարվում ԵՄ ստանդարտներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, ապա «դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար»։

2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։

Sputnik Արմենիա