USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 33°C

Логотип

Ռուբինյան․ ՀՀ-ն որևէ քայլ չի անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար

Հայաստանը որևէ քայլ չի անում ՌԴ–ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը։

Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։​ Վոլոդինը, ոնդրադառնալով այս հայտարարությանը, Հայաստանին կոչ է արել դադարեցնել «կեղծավոր ու ցինիկ» քաղաքականությունը և հստակ կողմնորոշվել Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։

«Ընդհակառակը, մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Այս կոնտեքստում հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող անտեղի և անարդարացի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ Ռուսաստան–Հայաստան հարաբերությունների ոգուն, ո՛չ էլ, առավել ևս, ԵԱՏՄ կանոններին, քանի որ այս միության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է և անմաքս, իսկ հիմա մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամի թեկնածու դառնալու դիմումին, նրա խոսքով` հենց ԵԱՏՄ գործընկերներն են ամեն կերպ ջանում, որ մենք դա անենք մի պարզ պատճառով` նրանք անընդհատ ասում են, որ պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ դա հնարավոր կլինի, եթե այդ հարցը ձևակերպված լինի և այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն։

«Այսինքն, հնարավոր չէ ուղղակի հանրաքվե անել` ուզո՞ւմ եք լինել Եմ անդամ, եթե դրա հարակից գործողություններն արված չեն։ Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ դիմենք ԵՄ անդամակցության համար, ստանանք պատասխան արձագանք, համապատասխան դրական արձագանք, ժամանակային շրջանակների վերաբերյալ քայլերի ավելի հստակություն, այդ ժամանակ հնարավոր կլինի անցկացնել հանրաքվե»,– նշեց Ռուբինյանը։

Նա անդրադարձավ նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, որ Հայաստանն ազատ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե Երևանն այլևս նպատակահարմար չի համարում իր անդամակցությունն այդ կառույցին:

«Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում, և այսուհետ Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում»,– հայտարարեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:

Այս տարվա օգոստոսի 20–ին Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ վերադառնալու ծրագրեր չկան, և հավելեց, թե գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ կազմից։Ռուսական կողմի արձագանքը չուշացավ. ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց` Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով՝ այլևս անդամակցության կարիք չունի անվտանգության ապահովման համար կարևոր այդ կազմակերպությունում։

Sputnik Արմենիա