USD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.60 ֏ EUR 425.20 ֏ RUB 4.32 ֏ ☀️ Երևան 34°C

Логотип

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Հարություն Հարությունյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։

«ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104-ը։ Հարություն Հարությունյանի օգտին կողմ է քվեարկել 56 , դեմ՝48 պատգամավոր»,-ասաց նա։

Նշենք, որ Հարություն Հարությունյանից առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, որը, սակայն, քվերարկության արդյունքներով չէր ընտրվել այդ պաշտոնում։