USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°C

Логотип

Փաստաբան․ Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապանդման իրականացման մասին, հետևաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարրումը՝ այդ կերպ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել, ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ։

Բացի այդ, Դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ, այն ինչ վիճարկվող որոշումից հետևմ է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում Դատարանի որոշումը»։

News.am