USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում գործարկել է վերապատրաստման գլոբալ ծրագիր, և որ վիզային ծառայությունների համար ընդունելության ժամերը կճշգրտվեն՝ դա հաշվի առնելով։

Պետդեպարտամենտը չի հստակեցրել վերապատրաստման մանրամասները և ժամկետները՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ այն նպատակ ունի օգնել հյուպատոսական աշխատակիցներին առանձնացնել այն դիմորդներին, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող են կախված դառնալ ԱՄՆ պետական նպաստներից, և ապահովել վիզայի դիմորդների «համապարփակ և հետևողական» գնահատումը։

News.am