USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 25°C

Логотип

Պետական համակարգի ոտնահարման դրսևորում է․ Աննա Գրիգորյանը` Քոչարյանի դեմ գործընթացի մասին

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պետական համակարգի ոտնահարման, ոչնչացման դրսևորում է։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձություններին։

Դատարանն այս պահին Սարգիս Դադոյանի նախագահությամբ քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը։

«Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որ բավարարեն Նիկոլ Փաշինյանի բոլոր կրքերը. բոլորին «նստացնելու» այս պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Այսօր քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ էլ, ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից, նույն բանն էին ասում։ Ասում էին՝ այո՛, էդ պատվերը մենք իջացրել ենք, և իրավապահ համակարգը պարտավոր է իրականացնել այս պատվերները։ Ավելին` ասում են՝ այն մարդիկ, ովքեր իրավապահ համակարգում փորձեն այլ բան մտածել կամ անել, դուրս են շպրտվելու համակարգից»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ՝ սա աննախադեպ ճնշում է դատական համակարգի վրա, անգամ արդար վճիռ կայացնելու ցանկություն ունեցող դատավորների համար այսօր շատ դժվար է դիմակայել այդ ճնշումներին։ Գրիգորյանն ընդգծեց` տարակուսելի է միջազգային կառույցների, տարբեր դեսպանությունների այն քար լռությունը, որով հետևում են իբրև թե դեպի Եվրամիություն շարժվող Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումներին։

Sputnik Արմենիա