USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 31°C

Логотип

Իրավապահները կարող են ստուգել Աբովյանի համայնքապետի ունեցվածքը

Իրավապահ մարմինները կարող են ստուգումներ սկսել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի և նրա ընտանիքի ունեցվածքի ձեռքբերման հիմքերի վերաբերյալ, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել Աբովյան քաղաքում երկու բանկի զբաղեցրած տարածքների պատկանելության, ինչպես նաև Բաբայանի առանձնատան հետ կապված հարցերը, որը, թերթի պնդմամբ, կառուցվել է նախկին մանկական զբոսայգու տարածքում։

Պարբերականի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում դժգոհ են, որ բնակիչները սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքները կապում են Բաբայանի և համայնքային իշխանությունների հետ։

Էդուարդ Բաբայանը 2021 թվականի դեկտեմբերին ընտրվել էր Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ցուցակով։ ԲՀԿ-ն այդ ՏԻՄ ընտրություններում ստացել էր ձայների 46,28%-ը և զբաղեցրել առաջին տեղը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 36,65%։ Ընտրություններից հետո ՔՊ-ն հայտարարել էր, որ բողոքարկելու է համայնքի 41 ընտրատեղամասից 25-ի արդյունքները։

Armenia Today