USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 23°C

Логотип

Իսլանդիան հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից

Իսլանդիայի կառավարությունը չի շարունակելու Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, հայտարարել է երկրի վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոուտտիրը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Հայտարարությունը հնչել է օգոստոսի 29-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո։ Հանրաքվեի ընթացքում հարց էր դրվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Վերջին տվյալների համաձայն՝ մասնակիցների ավելի քան 52%-ը դեմ է քվեարկել։ Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ին անդամակցելու հակառակորդները խոսում էին երկրի ինքնիշխանության թուլացման և ձկնորսության ոլորտում սահմանափակումների առաջացման ռիսկի մասին։

Ֆրոստադոուտտիրը կարծիք է հայտնել, որ նման հանրաքվեներ չի կարելի անցկացնել ամեն տարի կամ երկու տարին մեկ։ Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ չի կարող ասել, թե ապագայում ԵՄ-ի հետ բանակցությունների հարցում իրավիճակը «չի փոխվի»։ Նա հավելել է, որ Իսլանդիան կշարունակի մնալ Եվրոպական տնտեսական տարածքի հուսալի գործընկերը։

Euronews-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը զուսպ է արձագանքել հանրաքվեի արդյունքներին։

«Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունում Իսլանդիայում անցկացված հանրաքվեի արդյունքները։ Հանձնաժողովը հարգում է իսլանդացի ժողովրդի ընտրությունը։ Իսլանդիան շարունակում է մնալ Եվրամիության մերձավոր գործընկերը»,- լրատվամիջոցը մեջբերում է ԵՀ ներկայացուցչի հայտարարությունը։

2009 թվականին Իսլանդիան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, 2013 թվականին բանակցությունները դադարեցվել էին, իսկ 2015 թվականին երկիրը հրաժարվել էր անդամակցելու գործընթացից։

Armenia Today

Հետևեք մեզ՝ Facebook Telegram