USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 24°C

Логотип

Ջաբարով․ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը

Հայաստանի կողմից Ռուսաստանը դաշնակից չճանաչելը մեր երկրի հետ ձեռք ձեռքի տված քայլել չցանկանալն արդարացնելու փորձ է, հայտարարել է ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման և պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։

Հայաստանի կառավարության 2026−2031թթ. ծրագրում Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակիցների թվում չէ։ Երևանում դա «հիմնավորում» են նրանով, թե ՀԱՊԿ-ում իբր չեն կատարել իրենց անվտանգության պարտավորությունները 2021−23թթ. Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում։

Ջաբարովի խոսքով, նման հայտարարությունը ԵՄ-ի հետ կասկածելի կապերի ամրապնդումն ու հետագայում ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը՝ հայկական տնտեսության համար մեծ կորուստներով, արդարացնելու փորձ է։ Սա սխալ է, հայտարարել է սենատորը։

Եթե խոսենք ըստ էության, գրել է Ջաբարովը իր թելեգրամ-ալիքում, ապա երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը և հենց այս հակամարտության կապակցությամբ օգնության համար պաշտոնապես չէր դիմել ՀԱՊԿ-ին։ Իսկ առանց պաշտոնական դիմումի ոչ ոք չի միջամտի։ Ի տարբերություն Ղազախստանում 2022 թվականի հունվարի իրադարձությունների, երբ նախագահ Տոկաևը պաշտոնապես օգնություն խնդրեց, և այն անմիջապես ցուցաբերվեց, ընդգծել է սենատորը։

News.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram