USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է թուրքերեն սովորեն. Քոչարյանը ուղերձ է հղել ՔԿՀ-ից

ՀՀ 2–ն նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն 4–րդ անգամ կալանավորում ենք բացառապես աշխարհաքաղաքական նպատակներով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Այս անգամ շատ պարզ ու ակնհայտ՝ Բաքվից եկող պատվերի ու պայմանների շրջանակում, որի կետերը ներկա իշխանությունները հնազանդորեն իրականացնում են»,- նշեց նա։

Այնուհետև Միկոյանը կարդաց Քոչարյանի` «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձը, որում նա քննադատել է իշխանություններին։

«Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։ Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։ Որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում»,– գրել է Քոչարյանը։

Նրա խոսքով` երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։

«Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։ Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։ Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»,– եզրափակել է Քոչարյանը։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram