USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☁️ Երևան 24°C

Логотип

Ի՞նչ է պետք անել ՀՀ-Իրան ապրանքաշրջանառությունը 3 մլրդ դոլարի հասցնելու համար

Հայաստանն ու Իրանը ձգտում են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի, սակայն այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է զուգահեռ արդիականացնել տրանսպորտային և սահմանային ենթակառուցվածքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» հիմնադիր և ղեկավար, իրանցի քաղաքագետ Պույա Հոսեինին։

Նրա խոսքով՝ խնդիրներից մեկը Նորդուզ-Ագարակ մաքսակետում առկա իրավիճակն է։

«Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները ճիշտ տեմպերով չեն զարգանում։ Արաքս գետի վրա մի հին կամուրջ կա, մեքենաների քանակը շատացել է, ու այս պահին գոյություն ունեցող ենթակառուցվածքը բավարար չէ այս մակարդակի տնտեսական հարաբերություններին»,- ասաց փորձագետը։

Նա հայտնեց, որ այժմ քննարկվում է Արաքսի վրայով նոր կամուրջ կառուցելու հարցը։ Բացի այդ, Իրանը և Հայաստանը պայմանավորվածություն ունեն, որ ամեն օր 300 մեքենա անցնի, բայց հիմա օրական 50-60 մեքենա է անցնում։

«Սա էլ է այս պահին խնդիր։ Մեքենաները մի քանի օր, անգամ շաբաթներ հերթերում են մնում։ Որքան Լարսի անցակետի վրա է ուշադրություն սևեռվում, այնքան էլ պետք է ուշադրություն դարձնել նաև Նորդուզ-Ագարակ մաքսակետի վրա»,- շեշտեց Հոսեինին։

Փորձագետն ընդգծեց՝ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները պետք է ավելի զարգանան, ուղղակի ենթակառուցվածքները դեռ չեն համապատասխանում պահանջներին։ Ըստ Հոսեինիի՝ այս խնդիրները գոյություն ունեն արդեն երկար տարիներ, ու դրանց լուծման համար երկու կողմից էլ քաղաքական կամք է պետք։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram