USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ 🌤️ Երևան 22°C

Логотип

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍԿԱՑՆԵԼ ՏՎԵՑ, ԹԵ ՄՈՍԿՎԱՆ «ՔՑԵԼ» Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

«Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մարդիկ խոստացել են, ասել են` գնա, Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը, խոսելով նրանց մասին, ովքեր, իբր, Ռուսաստանից հավանություն են ստացել հունիսի 7-ի ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն անելու համար։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման համատեքստում իշխող վերնաշերտի պարագլխի արտահայտությունների պատառիկներից ձևավորվեց քաղաքական նատյուրմորտ՝ «կա՛մ իրենք են Մոսկվայում ինչ-որ մեկին քցել, կա՛մ էլՄոսկվայից են նրանց ինչ-որ բան խոստացել ու չեն կատարել» ոգով։

ԱՅԴ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ ԿՈՉՎԱԾ ԵՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԹԵ ՄՈՍԿՎԱՆ «ՔՑԵԼ» Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ խորհրդարանական ընտրություններում, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի հիշատակած «գաղտնի պլանը» բացարձակ կեղծիք է։ «Պլանի» էությունն այն է, թե ընդդիմությունը հույս ունի, որ Մոսկվան կբարդացնի Հայաստանի տնտեսական վիճակը՝ արգելելով ապրանքների մի շարք կատեգորիաների արտահանումը ՌԴ շուկաներ, և այդ իրավիճակում ընդդիմությունը կկարողանա փողոց դուրս բերել զանգվածներին ռեժիմի տապալման կարգախոսով։

«Գաղտնազերծելով» կառավարության ծրագրի ներկայացումից (օգոստոսի 24-25-ին) հաշված օրեր առաջ Կարապետյանի հերթական անգամ հիշատակած «գաղտնի պլանը»՝ Փաշինյանն իր ելույթում վստահեցրեց, թե իր տեղեկությունները ճիշտ են, քանզի Մոսկվայում «իր մարդիկ» ունի։

«Իմ մարդիկ» ասելով՝ Փաշինյանը դժվար թե նկատի ուներ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, այդ օրերին արդեն հայտնի էր, որ Արսենյանը հետ է կանչվելու։ Եթե Փաշինյանը Մոսկվայում ունի «իր մարդիկ», ապա ինչո՞ւ նրանք չեն օգնում հասնել իրավիճակի մեղմացման. ընդհակառակը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վերջին հայտարարությունների լույսի ներքո կարելի է հանգել այն եզրակացության, որ ՀՀ իշխանությունների «սխալ» և «ցինիկ» պահվածքը չի ենթադրում վերադարձ նախկին պայմաններով համագործակցության։ Ռուսաստանի այդչափ բարձրաստիճան քաղաքական գործիչները նման մակդիրներ հենց այնպես չեն գործածում…

ՌԴ ԱԳՆ քաղաքական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշեց, որ ՀՀ-ում գործընթացներն ուղղված են նրանց դեմ, ովքեր հանդես են գալիս ՌԴ-ի հետ ավանդական կապերի ամրապնդման օգտին:

Խորհրդարանական ընտրություններից շատ առաջ Փաշինյանը սկսեց նույն գույնով ներկել ողջ իրական ընդդիմությանը՝ ներկայացնելով նրա առաջնորդներին իբրև «Պուտինի գործակալներ», «ԱԴԾ աշխատակիցներ», «ՌԴ 5-րդ շարասյան առաջնորդներ»։ Դա արվում էր բռնաճնշումների հեռահար նշանառությամբ (հիշեցնեմ, մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Փաշինյանի նպատակը իրական ընդդիմության ոչնչացումն է)։ ՀՀ-ում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների առնչությամբ քաղաքակիրթ Արևմուտքի համարժեք արձագանքին ապավինելն անիմաստ է, չէ որ Փաշինյանը պայքարում է Ռուսաստանի ազդեցության դեմ։

Հենց այդ պատճառով էլ եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները շատ անաշխույժ արձագանքեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը, ինչը հաջորդեց Ծառուկյանի կուսակցությանն իրենց ձայներով աջակցած ընտրողների զանգվածի կամարտահայտության նկատմամբ Փաշինյանի և իշխող վերնաշերտի հրապարակային ծաղրին։ Եվրոպացիները լռեցին նաև ի պատասխան սեփականության իրավունքի հանդեպ ռեժիմի բացահայտ ոտնձգությունների, քանի որ խոսքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերիմ ընկերոջ իրավունքների և սեփականության մասին էր…

Ավելի քան մեկ տարի կալանքի տակ է Սամվել Կարապետյանը՝ «մեր ձևով» արտահայտության համար։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ծաղրեց նրանց, ովքեր մինչև հունիսի 7-ը նրան անվանում էին ՀՀ ապագա վարչապետ։ Արդեն 4-րդ անգամ իշխող վերնաշերտի պարագլուխը բանտ նետեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նույնպիսի խափանման միջոց՝ 2 ամսով կալանավորում է կիրառվել նրա ավագ որդի Սեդրակի նկատմամբ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, դրանք վերաբերում են որպես պաշտպանության նախարար նրա պաշտոնավարմանը, տնային կալանքի տակ է մնում կուսակցության գծով Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը: Ողջ իրական ընդդիմությունը մեղադրանքների մամլիչի տակ է, իսկ դա ամենաստույգ ցուցիչն է, որ իշխանությունը պատրաստվում է հերթական զիջումներն անել Ալիևին։ Բանն այնտեղ է հասել, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը միացրած հեռուստախցիկների առջև մեղադրեց խորհրդարանական փոքրամասնությանը, թե իբր նա կատարում է Մոսկվայի հանձնարարությունները և ՀՀ-ում առկա քաղաքական գործընթացներին հետևում ռուսական շահերից ելնելով…

Տիգրանաշենի հանձնմանը նախորդում է վախի մթնոլորտի արմատավորումը. այն մասին, որ Փաշինյանն ուզում է հանձնել Տիգրանաշենը, այս օրերին մարդիկ խոսում են սրճարաններում ու հերթերում, տրանսպորտում ու սուպերմարկետներում…

Որոշ քաղաքագետներ կապակցում են քաղաքական ձերբակալությունները Մոսկվային սակարկման դրդելու Փաշինյանի ցանկության հետ։ Այս համատեքստում հասկանալի է, թե ինչու անդրկուլիսային գործարքների գնալու Կրեմլի ցանկության բացակայությունը Փաշինյանը վերագրեց նրան, թե Ռուսաստանը «քցել» է ընդդիմությանը։ Հիշեցնեմ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարվում է նախագահ Պուտինի ընկերը։ Նախորդ կալանավորումների ժամանակ Պուտինը մեծ ուշադրություն է ցուցաբերել նրա ճակատագրի նկատմամբ…

Հետևեք մեզ՝ Facebook Telegram