Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»` հղում անելով իր աղբյուրներին։
«Սա նշանակում է, որ նա ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն»,– գրել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` Միքայել Արզումանյանը կալանավորվեց 2022 թվականին: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով:
2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Sputnik Արմենիա
