USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 24°C

Логотип

24 ժամ առհասարակ չի սնվել. փաստաբանը` կալանավորված Գագիկ Խաչատրյանի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, որը պայմանավորված է հենաշարժողական համակարգի խնդիրներով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։

«Միջնորդել ենք, որ նա բուժհաստատություն տեղափոխվի, և նիստերն անցկացվեն առանց նրա ներկայության։ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 7։30-ից հնարավորություն չուներ ո՛չ սնվելու, ո՛չ էլ բնական կարիքները հոգալու։ Հաշմանդամության կարգ ունի Գագիկ Խաչատրյանը` հենաշարժողական համակարգի խնդիրներով պայմանավորված։ Նման խնդիրներ ունեցողները պարտադիր պետք է հատուկ սահմանված հարմարություններից օգտվեն։ Նա մշտական խնամքի կարիք ունի, այդ խնամքից նա ամբողջ ընթացքում զրկված է եղել»,– ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով։ Սարգսյանի պնդմամբ` Խաչատրյանին տնից ՔԿ տեղափոխումն իրականացվել է բժշկական մի շարք խախտումներով։

«Քիչ առաջ պետք է հանդիպեի Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ–ում, բայց չկարողացան նրան ուղեկցել ինձ մոտ, քանի որ ցավերի մեջ էր, ու տեղափոխումը չեղավ։ Նա արդեն ավելի քան 24 ժամ առհասարակ չի սնվել, դեղորայք ընդունելու համար էլ հատուկ սննդակարգ է պետք։ կարիքները հոգալու համար նրանից միացված էր կատետեր, որը, սակայն, երեկվանից չի փոխվել»,– նշեց փաստաբանը։

Նա հիշեցրեց, որ 2019 թվականից սկսած բազմաթիվ բժիշկներ հայտնել են ու փաստեր ներկայացրել, թե ինչ առողջական խնդիրներ ունի Գագիկ Խաչատրյանը։ Միջնորդություն էր եղել, որ Խաչատրյանին թույլ տան մեկնել վիրահատության, բայց քննիչը հետաձգել էր միջնորդությունը։ Սարգսյանի խոսքով` այդ ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով 2 անգամ բժիշկների կոնսիլիում էր եղել, որոնք նշել էին, որ կա ստենոզի խնդիր, ու վիրահատություն է պետք, որը ՀՀ–ում հնարավոր չէ իրականացնել։ Երկու դեպքում էլ քննիչը հետաձգել էր միջնորդությունը ու Խաչատրյանին ձերբակալել և կալանավորել էին։

2021 թվականին էլ է փորձաքննություն արվել, որի եզրակացությունը տրվել էր 2022 թվականին` կրկին նշելով, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի։ Միայն այդ ժամանակ հայտնել էին, որ ՀՀ–ում վիրահատությունը հնարավոր կլինի, միայն թե Գերմանիայից իր բժիշկը պետք է ժամանի Հայաստան իր տեխնիկայով։

«Բժիշկը 2 անգամ եկել էր Հայաստան, ուսումնասիրել համապատասխան ԲԿ–ները ու արձանագրել, որ ՀՀ–ում չի կարող անվտանգ վիրահատություն իրականացնել։ Նա նշել էր, որ տեղադրված իմպլանտը պետք է փոխվի, նորը դրվի, բայց ռիսկը շատ մեծ է հայաստանյան պայմաններում։ Այդ ժամանակ էլ չկարողացավ մեկնել վիրահատության։ Դատարանը 13 անգամ միայն թույլ է տվել բուժման համար մեկնել Գերմանիա, Ռուսաստան, բայց վիրահատության համար մերժել է։ Այս բոլոր ուսումնասիրություններից ու փորձաքննություններից հետո էլ 2026 թվականին հանկարծ պարզվեց, որ Խաչատրյանը վիրահատության կարիք չունի»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` այնտեղ, որտեղ պահվում է Խաչատրյանը, գուցե ՔԿՀ–ի համար լավ խուց է, բայց այն որևէ կերպ հարմարեցված չէ նման հիվանդություններ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Հիշեցնենք` Խաչատրյանին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, կաշառք ստանալ։ Նա այժմ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Սակայն սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումը հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Նրանց խոսքով` Գագիկ Խաչատրյանն ունի նաև շաքարային դիաբետ, ուսահոդի, շագանակագեղձի, սրտի հետ կապված խնդիրներ։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram