USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

Լիլիթ Գալստյան․ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ վերաբերմունքը խոշտանգման վկայություն է

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ծանր առողջական վիճակում դատարան տեղափոխելը խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություն է։ Նման հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։

Գակլստյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութերին և լուսանկարներին, որոնցում Խաչատրյանին պատգարակով տեղափոխում են դատարան։

Նրա գնահատմամբ՝ առերևույթ ծանր առողջական վիճակում գտնվող անձին ուժեղ ցավերի պայմաններում տեղափոխելը ենթակա է իրավական խիստ գնահատականի, հատկապես այն դեպքում, երբ, ըստ նրա, օրենքը թույլ էր տալիս համապատասխան քննչական գործողությունն իրականացնել Խաչատրյանի գտնվելու վայրում։

«Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նման գործողություններն, ըստ հրապարակված տեղեկությունների, կրկնվել են մի քանի անգամ՝ հունիսի 5-ին, հունիսի 7-ին և սեպտեմբերի 1-ին, և ամեն անգամ՝ նոր դրվագի շրջանակում»,– նշել է Գալստյանը։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անձին դիտավորությամբ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան ցավ ու տառապանք պատճառելը՝ նրան նվաստացնելու, ընկճելու կամ պատժելու նպատակով, չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։

«Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածել մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի»,– ընդգծել է Գալստյանը։

Նա հիշեցրել է, որ կալանավորումը չի վերացնում անձի՝ պատշաճ բժշկական օգնություն և մարդկային վերաբերմունք ստանալու իրավունքը։ Միաժամանակ, ըստ Գալստյանի, որևէ մեղադրանք չի կարող կանխորոշել անձի մեղավորությունը, քանի դեռ այն հաստատված չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Հիշեցնենք` Խաչատրյանին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, կաշառք ստանալ։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Սակայն սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումը հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram