USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°C

Логотип

Օվերչուկ․ Ռուսական երկաթուղիների մասին Փաշինյանի խոսքերը կտրված են իրականությունից

Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Որպես այդպիսին՝ նման հարց խորապես չի քննարկվել։ Ոչ մի պաշտոնական հարցում չի եղել», – ասել է նա լրագրողներին։

Օվերչուկը հավելել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» թունավոր են Հայաստանի համար, բայց դա իրականության հետ կապ չունի:

«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռների մատակարարում են իրականացնում ռուսական տարածքով՝ տարանցիկ բեռներ, դիցուք՝ Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ սանկցիայի մասին հարցեր չի բարձրացնում, բացի Փաշինյանից», – ասել է նա լրագրողներին։

Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։
Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

2026–ի օգոստոսի 24-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Նա նշել էր, որ հայկական երկաթուղին տնօրինելու համար այլ ճանապարհ չգտնելու դեպքում Հայաստանը հարցը կլուծի կառավարության և Ազգային ժողովի միջոցով։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram