Ուկրաինայի զինված ուժերն այս ձմռանը կբախվեն ռազմական գործողությունները շարունակելու մեծ դժվարությունների՝ ՀՕՊ հրթիռների խիստ պակասի պատճառով։ Այս գնահատականը ներկայացրել է Bloomberg գործակալության մեկնաբան Քոլին Փոստը։
Հիմնական խնդիրը Patriot ամերիկյան պաշտպանական համակարգերի համար նոր հրթիռների մատակարարումների բացակայությունն է, ինչը կապված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետ։ Ներկայիս պայմաններում Վաշինգտոնը առաջնահերթություն է տալիս իրանական ուղղությանը, ինչը բացասաբար է անդրադառնում ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային աջակցելու ծրագրի վրա։
Ներկա փուլում ուկրաինական իշխանությունները Patriot ամերիկյան համակարգերին այլընտրանք չունեն։ Նրանց գնահատմամբ, ձմռանը Ուկրաինային այս համակարգի համար կպահանջվի մոտ 300 հրթիռ։ Այնուամենայնիվ, ամերիկյան զինանոցում նոր սերնդի PAC-3 հրթիռների ընդհանուր քանակը կազմում է 800 միավոր։ Բացի այդ, ԱՄՆ-ն ունի նաև PAC-2 ավելի հին հրթիռների «մի քանի հարյուր» միավոր։
Այս ֆոնին ԵՄ երկրները ճնշում են գործադրում Իսպանիայի և Հունաստանի վրա, որպեսզի նրանք իրենց Patriot-ի պաշարների մի մասն ուղարկեն Ուկրաինա։ Ուկրաինական կողմը նաև բանակցություններ է վարում Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ այս հարցի շուրջ, սակայն առայժմ չի հաջողվում հասնել անհրաժեշտ արդյունքների։
News.am
