Логотип

ԱԳն․ Իրանը մշտական ​​կապի մեջ է ՌԴ-ի և Չինաստանի հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմայով

Իրանը մշտական ​​կապի մեջ է Ռուսաստանի հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ բանակցությունների վերաբերյալ։ Երեկ կարևոր հանդիպում է տեղի ունեցել քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Թախտ-Ռավանչիի և Թեհրանում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանների միջև։ Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​գործընթացի վերջին զարգացումները», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ռուսաստանն իր ծառայություններն է առաջարկել Իրանից հարստացված ուրանի դուրսբերման համար՝ Ռուսաստանում պահելու համար, սակայն, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վաշինգտոնը դեռ չի ընդունում Մոսկվայի առաջարկը։

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանի հետ կքննարկի իրանական ուրանի ճակատագիրը, երբ ԱՄՆ-ն և Իրանը սկսեն լուծել այս հարցը, սակայն այդ թեման այժմ չի քննարկվում։

Sputnik Արմենիա