ԱՄՆ-ն և Ադրբեջանը հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նմանատիպ պայմանագիր Երևանն ու Վաշինգտոնը կնքել էին անցյալ շաբաթ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ մայրաքաղաք այցի ժամանակ։
«Մատակարարումների ապահովումը կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի և հազվագյուտ տարրերի արդյունահանման ու վերամշակման ժամանակ» անվանումով շրջանակային փաստաթուղթը Բաքվում ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսության, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնականը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ամերիկյան կողմը օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ վերոհիշյալ հուշագիրը։ Կողմերը պայմանավորվել են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում, ինչպես նաև համատեղ կառուցել հազվագյուտ հողային հումքի արդյունահանման թափոնների կառավարումը՝ մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացման նպատակով։
Sputnik Արմենիա
