Логотип

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը։

Իր հերթին կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որկդիմեն ԿԸՀ, բայց ակնկալիք չունեն, որ այս 2 օրվա մեջ խնդիրը կլուծվի:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել այդ հարցով դիմել ԿԸՀ։

Մինչ այդ Արամ Սարգսյանը նշել էր, որ ինքը բանավոր դիմել է ԿԸՀ–ին, որտեղից իրեն ասել են, որ անիմաստ է դիմելը, ԿԸՀ–ն նման լիազորություն չունի, ինչին ի պատասխան Փաշինյանը հորդորեց դիմել գրավոր՝ իրավական ընթացակարգերը պահպանելով։ Արամ Սարգսյանն էլ խոստացավ հենց վաղը (այսինքն այսօր) գրավոր դիմել ԿԸՀ։