Логотип

ԵՄ-ն դատապարտում է ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման ցանկացած փորձ

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ, հայտնում է «Ազատություն»-ը։

«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները», – հայտարարել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։

«Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», – պնդել է ԵՄ խոսնակը՝ հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին՝ «նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։

Անցած շաբաթ օրը Մոսկվան Հայաստանից հետ կանչեց իր դեսպանին՝ «խորհրդակցությունների» համար, նախագահ Պուտինն էլ քննադատեց Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ և կոչ արեց «հնարավորինս շուտ» հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև։

Վերջին օրերին Մոսկվան նաև մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական խմիչքների, ծաղիկների, մրգերի և բանջարեղենի ներմուծման վրա։

Aysor.am