USD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆԵՍԵԹԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խորը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քվեարկությունից հանելու առնչությամբ: Այդ մասին այսօր Պատրիարքությունը հայտարարություն է տարածել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը Բաքվից ստացված զանգից հետո նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից։ Ավելի վաղ Իսրայելը հետաձգել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Նշվում էր, թե Իսրայելի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով, այսպես ասած, դիվանագիտական զգայուն պահը. տարածաշրջանում լարվածությունն աճել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։

«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո»,–ասված է հայտարարության մեջ։

Պատրիարքությունից նաև նշել են՝ խիստ մտահոգիչ է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 000 բնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար պատասխանատու Ադրբեջանի վարչակարգը կարող է հետաձգել կամ որոշել, թեինչը կարող է դրվել Քնեսեթի քննարկմանը:

Նրանք կոչ են անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությոնը և միանալու այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

«Հայոց ցեղասպանությունն անփոփոխ պատմական փաստ է։ Նրա մասին ճշմարտությունը կախված չէ քաղաքական հանգամանքներից և մնում է ամուր հաստատված պատմական փաստաթղթերի շնորհիվ։ Ուստի, մենք կրկին դիմում ենք Իսրայել պետությանը՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ միանալով երեսուներկու այլ երկրների, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Մենք ողջունում ենք Իսրայելի բարոյական տեսանկյունից արդարացի ճանաչումը՝ որպես պատմական փաստի ևս մեկ հաստատում»,- ընդգծել են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից:

Նրանք նաև կոչ են արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել պատմական փաստերը կոծկելուն ուղղված իր ակտիվ քաղաքականությունն ու նախաձեռնությունները:

«Մենք այս կոչով դիմում ենք այն համոզմունքով, որ ցանկացած երկու ժողովրդի միջև ցանկացած ամուր հաշտեցում կարող է խաղաղության հիմք դառնալ միայն այն դեպքում, եթե այդ խաղաղությունը հիմնվի պատմական ճշմարտության վրա»,- ասված է հակտարարության մեջ։

Պատրիարքությունը եզրափակել է իր հայտարարությունը՝ հիշեցնելով՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունից հետո Սուրբ հողում ապաստան հայցող անթիվ վերապրածների և որբերի, հայտարարում է իր պատասխանատվությունը տուժածների հիշատակը վառ պահելու և նրանց ժառանգությունն ապագա սերունդներին փոխանցելու հարցում։

Հիշեցնենք` Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին հունիսի 26–ին Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը, որը հավանություն ստանալու դեպքում ուղարկվելու է Քնեսեթ։

Հավելենք միայն, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։

Sputnik Արմենիա