Логотип

Ընտրակաշառք և այլ խախտումներ․ արդեն դատարանում է 13 քրեական վարույթ 40 անձի նկատմամբ

ԱԺ հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից՝ փետրվարի 7-ից առ այսօր հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Վարույթների մի մասը քննվել է ՀՀ հակակոռուպցիոն, մյուս մասը՝ քննչական կոմիտեներում։

Վարույթների մեծ մասն առնչվում է ընտրակաշառք տալու դեպքերին, ինչպես նաև բարեգործության արգելքի խախտմանը, հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելուն, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելուն։

Sputnik Արմենիա