Логотип

Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Իրանին ուղղված հարվածները վերսկսելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ռազմական գործողությունների և հարվածների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի նամակին:

«Հուլիսի 10-ին Կոնգրեսի առաջնորդներին ուղղված նամակում նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան զորքերը պաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի ներսում գտնվող թիրախներին», – ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Sputnik Արմենիա