Логотип

Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի մասին օրինագիծ

«Անցած երեկո «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության ապահովման և կայուն զարգացման ռազմավարական միջոցառումներ» օրինագիծը պաշտոնապես ներկայացվել է Իրանի խորհրդարանի քննարկմանը», – գրել է նա։

Ազիզին ընդգծել է Թեհրանի մտադրությունը՝ «պաշտպանելու իր կարմիր գծերը, հատկապես այն հարցում, ինչը վերաբերում է Հորմուզի նեղուցի կառավարմանը»։

Օրինագիծը նախ պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից, ապա կներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդի քննարկմանը, իսկ հետո՝ նախագահի ստորագրմանը։

News.am