Логотип

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հուլիսի 23-ին Ֆիլիպինների մայրաքաղաքում անցկացվող Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ռուբիոյի հետ հանդիպման մասին արդեն համաձայնություն է ձեռք բերվել», – ասել է նա Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովը հավելել է, որ հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ հուլիսի 23-ի առավոտյան։

Նրա խոսքով՝ Մոսկվան հիմնվում է այն բանի վրա, որ Վաշինգտոնը դեռևս չի հրաժարվել Անքորիջում արված իր առաջարկներից։

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ առնվազն առայժմ մեր ամերիկացի գործընկերները չեն մերժել իրենց առաջարկները, որոնք հնչեցվել են և այժմ բոլորին լավ հայտնի են, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Ուկրաինայի ճգնաժամի լուծման հնարավորության վերաբերյալ Լավրովը նշել է. «Նախագահ Թրամփի կանխատեսման վերաբերյալ, որ կարգավորումը մոտենում է, ես վաղը կհարցնեմ Մարկո Ռուբիոյին»։