Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Իրանին մեղադրել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Լիբանանը որպես ճնշման գործիք օգտագործելու մեջ։
CNN-ին տված հարցազրույցում լիբանանյան առաջնորդը հայտարարել է, որ Թեհրանն իր երկիրը դիտարկում է որպես «մանրադրամ» Վաշինգտոնի հետ հարաբերություններում։
Դիմելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ Աունն ասել է. «Սա ձեր երկիրը չէ, սա մեր երկիրն է»։
Լիբանանի նախագահը վերստին հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը վերաբերող որոշումները պետք է ընդունեն բացառապես լիբանանյան իշխանությունները, այլ ոչ թե արտաքին ուժերը։
«Մեր տունը քանդվում է։ Իրանը Լիբանանն օգտագործում է որպես մանրադրամ Միացյալ Նահանգների հետ իր բանակցություններում։ Դա անընդունելի է»,- հայտարարել է Աունը։
News.am
