Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանիների հավաքականի անդամ Սամվել Ադիբեկյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։ Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահեց 114 կգ և 118 կգ։ Այստեղ նա արժանացավ արծաթե մեդալի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երկամարտի 218 կգ արդյունքով Ադիբեկյանը դարձավ Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։
Sputnik Արմենիա
