Հայաստանն ու Ուզբեկստանը կստորագրեն ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր։ Ստորագրման մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Երկու երկրների միջև դեռևս կարգավորված չէ բեռնափոխադրումների ոլորտը, ինչը խանգարում է նաև կանոնավոր աշխատանքներին։
Ինչպես նշվում է կառավարության հիմնավորման մեջ, կանոնավոր բեռնափոխադրումների կազմակերպումը հատկապես կարևոր է, քանի որ երկու երկրներն էլ դեպի ծով ելք չունեն:
Կառավարությունից նաև նշում են, որ համաձայնագիրը կամրապնդի ՀՀ տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի հետ և Հայաստանի համար կբացի նոր տրանսպորտային միջանցք՝ նվազեցնելով կախվածությունը գոյություն ունեցող երթուղիներից:
Sputnik Արմենիա
