Логотип

Հայաստանում զինծառայող է մահացել

Երեկ Հայաստանում զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՔԿ–ի` կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

Կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնում։

Sputnik Արմենիա