Логотип

Մեդվեդև․ Փաշինյանը անմիջական վտանգի տակ է դրել Ռուսաստանի հետ հարաբերությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ են ունենալու։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«Հավանաբար, նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ, ինքն է խիստ սխալվել և իր երկրի համար չափազանց վտանգավոր գիծ է վարում… Մտածեք` այս շատ սպեցիֆիկ անձնավորության գործողությունների պատճառով կտուժի Հայաստանի ողջ ժողովուրդը, որը կկորցնի ռուսական շուկան, ԵԱՏՄ ամբողջ շուկան և տասնամյակներ շարունակ կառուցված տնտեսական կապերը», – հավելել է նա։

Մեդվեդևը հիշեցրել է, որ Փաշինյանի ընտրած ուղին կարող է հանգեցնել նրան, որ Երևանը ստիպված կլինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, ինչը երեք անգամ թանկ է ընթացիկ սակագներից։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը ՀՀ վարչապետին առաջարկել է հարցնել քաղաքացիներին, թե արդյոք նրանք պատրաստ են նման գին վճարել։

Sputnik Արմենիա