Հայաստանը դե ֆակտո այլևս չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը։ Այս մասին հունիսի 5-ին «Իզվեստիա»-ի ստուդիայում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ-2026) շրջանակում, հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանը փաստացի՝ դե ֆակտո, արդեն բավական երկար ժամանակ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին»,- հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ուղղությամբ կողմնորոշվելը Երևանի համար ավելի նշանակալի և շահավետ ուղի է։ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ նշելով, որ Մոսկվայի համար լավ է այն, ինչ օգտակար է հայերի համար։
News.am
