ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վլադիմիր Զելենսկու նամակի մասին կզեկուցեն Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահների բանակցությունների մի մասի ավարտից հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, մենք տեսել ենք, նա հրապարակել է նախագահի մոտ ընդունելության պահին (Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևի. խմբ․)։ Նախագահը դեռ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրան։ Ես հնարավորություն ունեցել եմ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են Վլադիմիր Զելենսկու բաց նամակը ՌԴ նախագահին։
Մամուլի քարտուղարից ճշտել են, թե ինչ կարող է ասել այդ նամակի մասին։
«Կարող եմ ասել, որ կզեկուցվի նախագահին, երբ կավարտվի Ուզբեկստանի նախագահի աշխատանքային այցի մի մասը»,- պատասխանել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ է հրապարակել, որում առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել հակամարտության ավարտի շուրջ։
Պուտինն իր հերթին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի լեգիտիմ ներկայացուցիչների հետ՝ Կիևի կողմից համապատասխան ցանկության առկայության դեպքում։
Sputnik Արմենիա
