Ռուսաստանը զարմացած է Եվրամիության և Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցերի լուծման գործընթացին միջամտելու փորձերից։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Մեղմ ասած՝ զարմանք է առաջացնում այն, որ մեր տարածաշրջանային հարցերի լուծմանը փորձում են միջամտել այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք ընդհանրապես տարածաշրջանից դուրս են. նկատի ունեմ, իհարկե, ԵՄ-ը և ԱՄՆ-ը», – ասել է նա «3+3 հարթակ․ ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նստաշրջանի ընթացքում։
Շևցովը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «3+3» հարթակի բոլոր մասնակիցները նշում են տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծման «արդեն վաղուց հասունացած անհրաժեշտությունը», սակայն «տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»։
News.am
