Ավարտվել է Քաղաքական ուժերի HelpCourt 2026 վարկանիշավորման գործընթացը։ HelpCourt 2026-ի արդյունքներով՝ փաստաբանների շրջանում դրական վարկանիշ ունեն ընդամենը 4 քաղաքական ուժ.
1-ին հորիզոնական — «Ուժեղ Հայաստան» դաշինք (+23)
2-րդ հորիզոնական — «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (+12)
3-րդ հորիզոնական — «Միասնության թևեր» կուսակցություն (+11)
4-րդ հորիզոնական — «Հայաստան» կուսակցությունների դաշինք (+1)
Մնացած բոլոր 15 քաղաքական ուժերն ունեն բացասական վարկանիշ։
«Այսպիսով, HelpCourt 2026 քաղաքական ուժերի վարկանիշավորման գործընթացի հաղթող է ճանաչվում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի վարչապետի թեկնածուին կփոխանցվի «Փաստաբանական քվե 2026» մինիմալիստական, նյութական առումով ոչ թանկարժեք, սակայն գերխորհրդանշական հուշանվերը՝ անկախ դատական համակարգ ունենալու ակնկալիքով։
Յուրաքանչյուր ոք մինչև սույն թվականի հունիսի 15-ը կարող է, այցելելով helpcourt.am կայք, ծանոթանալ, թե որ փաստաբանը, որ քաղաքական ուժին, երբ և ինչ գնահատական է տվել։
Հունիսի 15-ից կայքի «Քաղաքական ուժեր» բաժինն այլևս հասանելի չի լինի հանրությանը, իսկ դատավորների վարկանիշավորման ներկայումս կասեցված գործընթացը կվերսկսվի։
HelpCourt-բաց, ստուգելի և թափանցիկ փաստաբանական վարկանիշավորման համակարգ»,- ասվում է հաղորդագրությունում։
Aysor.am
