Логотип

ՔԿ-ն գործողություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում

Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում «ArmatMedia» լրատվական կայքի գրասենյակում։

«Քննչական գործողություններ են իրականացվում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Գործակալության լրագրող Ամալյա Առաքելյանը փորձում էր գործընկերներին ներկայացնել, թե ինչ կատարվում ներսում, քննիչներից մեկն այդ պահին սկսեց քաշքշել նրան։

«Մեր հեռախոսները վերցրել են նայելու համար, բայց հետո առգրավել են։ Ես համաձայն էի, որ բացեմ, իրենք նայեն, բայց ասացին, որ հնարավոր չէ այդպես»,– փակ դռան հետևից ասաց ասաց լրագրող Ամալյա Առաքելյանը։

Քննիչներն առգրավել են լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, լրագրողն այդ պահին եթեր վարելիս է եղել։ Գործողությունների հետևանքով խաթարվել է նկարահանման ընթացքը: