Ներկա պայմաններում Ամուլսարի շահագործումն անհնարին է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Կա եզրակացություն, այս եզրակացությունը պետք է վերցնել, հասկանալ, ըմբռնել ու գնալ առաջ», – ասաց նա։
ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, թե Ամուլսարի հարցը համազգային խնդիր է։
«Ամուլսարի հարցի վճռահատումը պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով», – ասաց Մինասյանը։
