Логотип

Գաղտնի տվյալների բացահայտման համար

«Չնայած նախազգուշացմանը` նույն «Ժողովուրդ» օրաթերթի հերթական` 16.03.2019թ.-ի համարում տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածը, որում տեղ են գտել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը), ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 16.03.2019թ.-ին հարուցվել է քրեական գործ: